Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Ապրիլ 05,2007 00:00

Միավորված աշխատանքային կուսակցությունն ունենալու է ամենաբանաստեղծական կարգախոսները. երեկ «Փաստարկ» ակումբում կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, թե ՄԱԿ-ը Պարույր Սեւակի տողերն է օգտագործել իբրեւ կարգախոս: Թե հատկապես որոնք՝ նախընտրեց չբացահայտել մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը:

Նախընտրական իրավիճակը ՄԱԿ-ի ղեկավարը գնահատեց բավարար, «քաղաքական տիրույթում գտնվող»: Մինչդեռ ավելի վաղ պրն Արսենյանը հայտարարել էր, թե 2007-ի ընտրությունների նախօրեին չկա քաղաքական կոնֆլիկտ, գաղափարախոսությունների բախում. «Նախընտրական ողջ գործընթացում կա մի քիչ ոչ քաղաքական երեւույթ՝ բոլորը խոսում են մարդկանցից. ընդդիմությունը խոսում է Քոչարյանից, ՀՀԿ-ն խոսում է Ծառուկյանից, ԲՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանից, մեծամասնականը՝ ՀՀԿ-ից»: Երեկ «Առավոտի» հարցին, թե հակասություն չկա՞ իր այս 2 գնահատականների միջեւ՝ ՄԱԿ-ի ղեկավարը պատասխանեց «Գործընթացները քաղաքական տիրույթում են՝ առանց քաղաքական բանավեճի: Չկա՛ ոչ մի հակասություն»:

«Լրագրի» թղթակիցը հարցրեց՝ կարելի՞ է բավարար գնահատել նախընտրական իրավիճակը, երբ իշխող կուսակցության ղեկավար անդամի դեմ իրականացվում է մահափորձ: «Հիմա, եթե կարկուտի հետեւանքով իշխող կուսակցության ներկայացուցչի ինչ-որ բան տուժում է, դա քաղաքակա՞ն կուսակցությունների գործն է»,- ի պատասխան հարցրեց Գուրգեն Արսենյանը: «Մահափորձը բնական աղե՞տ եք համարում» հավելյալ հարցին էլ այսպես արձագանքեց. «Պիտի քաղաքական գնահատական տանք մի երեւույթի, որին իրավապահները դեռ չե՞ն տվել գնահատական: Բնական է, որ դատապարտում ենք ցանկացած մարդու կյանքի դեմ ոտնձգություն՝ լինի իշխող կամ ոչ իշխող կուսակցության անդամ, թե ապաքաղաքական քաղաքացի: Բայց քաղաքական գնահատական տալը, քանի որ իշխող կուսակցության անդամ է՝ կներեք, դրանից շատ հեռու ենք»: Նաեւ խոստացավ, թե ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձին քաղաքական գնահատական կտան՝ «եթե հետաքննության ընթացքում պարզվի, որ ունեցել է քաղաքական ենթատեքստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30