Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՑԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 05,2007 00:00

\"\"

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը՝ «Հոպոպ» մականունով, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում, վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտի» վստահելի աղբյուրի՝ Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց Լիցկայի թիկնապահն էլ փրկել է աղջկան, որին մինչ այդ «Հոպոպն» ահագին վնասել է՝ կծոտել է եւ այլն: Մեր աղբյուրը նաեւ պնդում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աղջկա հարազատներից ներողություն է հայցել եղբոր արածի համար, խնդրելով, որ չդիմեն իրավապահներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել