Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌ ՏՆԿԵԼ ԷԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Ապրիլ 03,2007 00:00

\"\"\"\"

«Ա1+» հեռուստաընկերության փակման 5-ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկը ոստիկանների կողմից արգելվեց: ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Զաքարյանը կատակով այսպես «արդարացրեց» ռեժիմի գործողությունները. «Ճիշտ եք անում, արգելեք: Վաղն էլ կգնան ու նախագահի նստավայրի դիմաց կուզենան ծառ տնկել»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ներկաներին կոչ էր անում բռնությամբ «Խոսքի ազատության» բարդիները տնկել, ինչին Ս. Զաքարյանը պատասխանեց ՀԺԿ-ական ոճով. «Ոչ, ծառերը պետք է տնկել միայն սահմանադրական ճանապարհով»: Ակցիայի մասնակիցների դժգոհությանը, թե «ինչու դատախազին կարելի է, մեզ՝ ոչ», ներկաներից մեկն արձագանքեց, որ Աղվան Հովսեփյանը ծառ տնկելու «հատուկ թրեյնինգ» է անցել:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել