Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Ապրիլ 02,2007 00:00

Մոնակոյում ավարտվեց 216 հազար ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի «16th Amber Blindfold and Rapid Tournament» միջազգային գերմրցաշարը:

11-րդ տուրում «կույր» եւ «արագ» շախմատներում Կրամնիկն ու Վալյեխոն, Անանդն ու Գելֆանդը, Մորոզեւիչն ու Սվիդլերը ոչ-ոքի խաղացին, Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց իր ավանդաբար անհարմար մրցակցին՝ Իվանչուկին: Նույն հաշվով Լեկոն եւ Կարլսենը պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ռաջաբովին եւ Վան Վելիին: Այսպիսով, ամփոփիչ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքը ստացավ:

Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ) 15,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 13,5

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 13,0

Լեւոն Արոնյան (Հայաստան) 12,0

Պյոտր Սվիդլեր (ՌԴ) 12,0

Բորիս Գելֆանդ (Իսրայել) 11,5

Ալեքսանդր Մորոզեւիչ (ՌԴ) 11,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 10,5

Պետեր Լեկո (Հունգարիա) 10,5

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 9,0

Լյուկ Վան Վելի (Հոլանդիա) 6,5

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 6,5

«Կույր» շախմատում 9,0 միավորով հաղթեց Վլադիմիր Կրամնիկը, իսկ «արագ» շախմատում՝ Վիշվանաթան Անանդը՝ 8,5 միավոր: Լեւոն Արոնյանը երկու մրցաձեւերում էլ միեւնույն՝ 6,0 միավորով վեցերորդ ցուցանիշն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30