Մոսկվա: 25.03.07
«Ռոսիա» կինոթատրոնի շրջակայքում գտնվող շենքերի ճակատներին փակցված են հսկայական կինոազդագրեր…
Հետաքրքրությունից դրդված չափեցինք դրանցից մեկի երկարությունը՝ 75 մ:
Վատ չի…, ասաց Գուժ Մանուկյանը:
Մի քիչ երկար չի՞…, ասաց Ազատ Գասպարյանը:
Փոքր ա…, ասացի ես:
Պուշկինսկի կինո-համերգային սրահ՝ «Ռոսիա» կինոթատրոն: Շենքի ճակատին փակցված է ոչ շատ մեծ մի ազդագիր՝ «ԹպփպՐ տՈՎ
Ոչ, ավելորդ տոմսակ չկա:
2000 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է:
Բեմից ժպտում է Մհեր Մկրտչյանը:
Բոլորը կլանված նայում են տարբեր ֆիլմերից ներկայացվող դրվագները, եւ սրահը թնդում է ծիծաղից… իսկ երբ դահլիճը լուսավորվում է՝ սկսում են երեւալ հանդիսատեսի ժպտացող, արցունքով լեցուն աչքերը:
«Ֆրունզիկ Մկրտչյանը միայն հայերինը չէ,- հայտարարեց ներկայումս ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Ունայնություն ունայնությանց» ֆիլմում Մհեր Մկրտչյանի խաղընկեր, դերասանուհի Ելենա Դրապեկոն,- նա նույնքան հարազատ ու թանկ է ռուսների, ուկրաինացիների, վրացիների, ուզբեկների, նախկին ԽՍՀՄ երկրի բոլոր ազգերի համար…»:
Հանդիպմանը մասնակցում էին շատերը, ում բախտ է վիճակվել աշխատել Մեծ արտիստի հետ ու զգալ նրա գերհզոր տաղանդի ուժը:
«Ես ափսոսում եմ, որ շատ ուշ ճանաչեցի Մկրտչյանին: Ափսոսում եմ, որ նրա հետ աշխատել եմ միայն «Միմինո» ֆիլմում: Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ նա համաշխարհային կինոյի մեծագույն կատակերգուների թվին է պատկանում…»,- ասաց կինոռեժիսոր Գեորգի Դանելիան:
«Մկրտչյանի հետ աշխատելիս ես պարզապես լսում էի, թե ինչ պետք է նկարահանենք եւ սիրով համաձայնում էի, քանի որ ավելի լավ տարբերակ գտնելն ուղղակի անհնար էր,- պատմեց Ալլա Սուրիկովան,- ինչո՞ւ եք ստիպում, որ կարոտենք ձեզ,- կշտամբեց «Ունայնություն-ունայնությանց» ֆիլմի բեմադրող ռեժիսորը,- ինչո՞ւ մեր ժամանակակիցը պետք է զրկված լինի տեսնել ու ճանաչել հայկական ինքնատիպ կինոարվեստը»:
Իսկապես, ինչո՞ւ:
Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է շատ բաներ քննարկենք, գլուխ կոտրենք, խոժոռ ու իմաստուն տեսք ընդունենք: Հասկանանք, թե ինչու են Մոսկվայում (արտասահմանում) կանգնեցնում մեր հայրենակցի ստեղծած կինոկերպարի՝ «Ռուբիկ ջանի» հուշարձանը… Ի՞նչ է, իրենցը չունե՞ն… Ունեն: Եվ չեն մոռանում: Իրենցը որ չգնահատեին՝ չէին ունենա… չունենային՝ մեր մասին իսկի չէին էլ հիշի:
Թե՞ ուզում են մեր աչքին լավ երեւալ:
Մանկան բարբաջանք:
Պարզապես հիշում, սիրում ու գնահատում են:
Ահա Մկրտչյանի կերպարը հայտնվում է էկրանին, սավառնում է օդում, բոլորին համակում է իր փափուկ, ջերմ ու թախծոտ ուրախությամբ: Ոչ մեկին անտարբեր չի թողնում:
Վրաց երգիչ Դաթոն երգում է «Չիտո-Գրիտոն»: Երգում է Ֆրունզիկի համար: Զգացվում է, որ հուզված է, ու զգացվում է, որ հպարտ է…
Դահլիճում նստած են միայն հպարտ մարդիկ: Հպարտ են, որովհետեւ Մհեր Մկրտչյանն այդ հպարտության իրավունքը տալիս է:
Այդպես հպարտ-հպարտ Մհեր Մկրտչյանի համար երգեցին Լուսինեն, Սոնան, Ժասմինը… եւ, նույնիսկ, Բեդրոս Կիրկորովը:
Հուշ-երեկոյի ռեժիսոր Իրինա Բունկովան եւս հպարտ էր:
«Սա ինձ համար առիթ եղավ ծանոթանալ մի հսկայի հետ, որին կարող էի չիմանալ: Հիմա հասկանում եմ, որ շատ բան կորցրած կլինեի»:
«Սա ինձ համար առիթ եղավ ծանոթանալ մի հսկայի հետ, որին կարող էի չիմանալ: Հիմա հասկանում եմ, որ շատ բան կորցրած կլինեի»:
«խՌՔվպչՏ ոՌսպՑՌՍՈ վպ վՈռՊպՑր
Մեզ՝ Հայաստանից Մոսկվա ժամանած պատվիրակության մասնակիցներիս հաճելի էր տեսնել, թե ինչպես է տաղանդը քանդում սահմաններն ու միավորում տարբեր ազգերի մարդկանց, որոնք կարող էին երբեւէ չհանդիպել:
Ի դեպ, վատ չէր լինի, որ հանդիսությանը ներկա լինեին Ռուսաստանում մեր դեսպանության ներկայացուցիչները: Գիտենք, որ քաղաքական խնդիրները տեղ ու դադար չեն տալիս, բայց… Երեւի դրա համար էլ փորձ է պետք: Ոչինչ միանգամից չի լինում: Կամաց-կամաց կսովորենք… երեւի:
Մեծ արտիստին նվիրված հուշ-երեկոն կազմակերպվել էր երեւանյան «Ջի պրոդակշն» (տնօրեն՝ Խաչիկ Եղոյան) եւ Մոսկվայի «Պրինց պրոդակշն» (տնօրեն՝ Տարոն Պողոսյան) կազմակերպությունների համատեղ ջանքերով: