Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԱՆՔԵՐԸ

Մարտ 30,2007 00:00

\"\"Նախարարը ոսկի, պղինձ, մոլիբդեն ու երկաթ շատ է սիրում

Հայաստանում յուրաքանչյուր նախարարի համար իր ղեկավարած կառույցը սեփական բիզնես-նախագիծն է: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ում անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում՝ տարբեր սկանդալային պատմությունների առիթով, իր կառույցից քամում է հնարավոր ամեն ինչ՝ քաջ գիտակցելով, որ չի կարող հավերժ զբաղեցնել նախարարի աթոռը:

Հայաստանի ընդերքն ուսումնասիրելիս հայտնվում ես մի սարդոստայնում, որտեղ երեւում են մեր զանազան պաշտոնյաների ազգակցական ու ընկերական գրեթե բոլոր կապերը: Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ընդերքը: Այս հարցն ունի մեկ միանշանակ պատասխան՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները, որպես կանոն, իրենց հարազատների, ազգականների կամ ընկերների անուններով ձեռք բերելով հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաները, որոշ ժամանակ անց դրանք թանկ վաճառում են: Շահույթն առավելապես մեծ է լինում, երբ գնորդներն արտասահմանյան ընկերություններ են:

Թե ովքեր են հայաստանյան հանքավայրերի իրական տերերը, կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում: Այդ շարքում առաջինը, բնականաբար, հանքերը տնօրինող կառույցի ղեկավարն է՝ Վարդան Այվազյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրան պատկանող հանքերի առաջին խումբը:

«Սուրարտ» ՍՊԸ-ն (տես աղյուսակը), որը ներկայացնում է Վարդան Այվազյանի եղբայրը՝ Սուրեն Այվազյանը, երկու հանքերի լիցենզիան ստացել է նույն օրը:

«Նագին» ՍՊԸ-ի առաջին երկու հանքավայրերին 2007թ. հունվարի 26-ին տրվել է շահագործման լիցենզիա: Մեր հավաստի տեղեկություններով, ներկայումս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում՝ նախարարին պատկանող հանքավայրերը վաճառելու ուղղությամբ։ Բանակցություններին մասնակցում է անձամբ նախարարը։ Գնորդների շարքում է հնդկական մի ընկերություն, իսկ հանքավայրերից միայն մեկի համար նախարարի կողմից նշանակած գինը մի քանի միլիոն դոլար է։ Սրանք Վարդան Այվազյանի մի քանի տասնյակի հասնող հանքավայրերից ընդամենը մի քանիսն են: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել