Նոր վարչապետի թեկնածության հարցին ՀՀԿ-ն անդրադառնալու է միայն Անդրանիկ Մարգարյանի մահվան 7 օրը լրանալուց հետո: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտնեց «Առավոտին», որ երկուշաբթի՝ ապրիլի 2-ին է հրավիրվելու ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է կառավարության ղեկավարի թեկնածուի առաջադրման հարցը. «Եվ շատ հավանական է, որ դա լինի Սերժ Սարգսյանը»: Նկարում նա պատկերված է Սերգեյ Իվանովի հետ, որը որոշ ժամանակ համատեղում էր պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնները: