Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ

Մարտ 29,2007 00:00

\"\"Մոնակոյում ընթացող շախմատի «16th Amber Blindfold ang Rapid Tournament» գերմրցաշարը մոտենում է եզրագծին:

Իններորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը հանդիպեց աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: «Կույր» շախմատում Լեւոնը առավելության հասավ Վիշիի նկատմամբ, սակայն «արագ» շախմատում վերջինիս հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Դրա փոխարեն միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկը շարունակում է յուրաքանչյուր մրցակցի հետ պայքարում միավորների դրական հարաբերակցություն ապահովել: Նույն տուրում նա 1,5:0,5 հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու մրցաշարային աղյուսակում մեծացրեց իր եւ մոտակա հետապնդողների միջեւ եղած միավորների տարբերությունը:

Ինը տուրից հետո ընդհանուր մրցաշարային աղյուսակում աշխարհի առաջատար 12 գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 13,5 միավոր, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 11,5-ական, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 10,5, Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 10,0, Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 9,5-ական, Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 8,0-ական, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 6,5, Լյուկ Վան Վելի (Հոլանդիա)՝ 5,0, Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 4,5:

Արոնյանը «կույր» շախմատում 3,0 միավորով զիջում է Կրամնիկին՝ ընթանալով 5-րդ տեղում, իսկ «արագ» շախմատում 2-րդն է եւ իրենից առաջ թողել է միայն Վիշվանաթան Անանդին (7,5 միավոր):

Երեկ կայացած 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել