Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ
Ըստ ռուսաստանյան աղբյուրների, Ադրբեջանում լուրջ են ընդունել Իրանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ ուժային գործողությունների դեպքում Թեհրանը պատասխան հարված է հասցնելու այն օբյեկտներին, որոնք ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում ամերիկացիների համար: Նման ամենամոտակա օբյեկտներն են ադրբեջանական նավթային հանքերը, որոնց վրա, ըստ Բաքվի որոշ փորձագետների, արդեն իսկ ուղղված են իրանական հրթիռները։ Այդ առիթով Ադրբեջանում ակտիվացել են քաղպաշտպանության համակարգի կառույցների վերականգնման աշխատանքները: