Օրերս Արմավիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմակերպել էր ռուս հանրահայտ երգիչ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը՝ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին քարոզչության շրջանակներում (ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը): Ի պատասխան դրան, երեկ Հանրապետական կուսակցությունը նույն հրապարակում ներկայացրել էր հայկական էստրադայի աստղերին՝ ի պաշտպանություն իր թեկնածու եւ գործող քաղաքապետ Ռոբերտ Խլղաթյանի: Չնայած անձամբ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ճեպազրույցում խոստովանեց, որ գերադասում է Ալլա Պուգաչովային: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը նշեց, որ իր կուսակցությունը կարող է բերել ամերիկյան «System of a Down» խմբին: Կարդացեք նաեւ՝