Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՍՈՆԻ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ՞Ն

Մարտ 23,2007 00:00

\"\"

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում սենսացիոն հայտարարություն արեց ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ամբաստանյալ Յուրի Վոլֆսոնը: Դատարանում քննության էր դրված Վոլֆսոնի բնակարանում խուզարկություն կատարելու մասին 2005թ. սեպտեմբերի 16-ի արձանագրությունը: Վոլֆսոնը հայտարարեց, որ իր բնակարանից առգրավված զինամթերքի մի մասը չի արձանագրվել: Նա նաեւ հայտարարեց, որ չարձանագրված զենքը կապ ունի 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած Շահեն Հովասափյանի սպանության հետ: «Կարդալով թերթերը, զենքի նկարագրությանը ծանոթանալով՝ ունեմ իմ մոտեցումները»,- ասաց Վոլֆսոնը: Դատարանում արված այլ բացահայտումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031