ԺՈՒԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, թե սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանը եւ Գեւորգ Պողոսյանը դիտավորյալ հրապարակում են «ժողովրդին ապակողմնորոշող» տվյալներ, ինչը վկայում է նրանց «ծախվածության մասին»: Մանուկ Գասպարյանը խորհուրդ տվեց, որ եթե մայիսի 12-ի ընտրություններում իր կուսակցությունը հավաքի 8%, վերոհիշյալ սոցիոլոգներն այս բնագավառում չշարունակեն իրենց աշխատանքը, քանի որ իրենց հարցումներով ԺՈՒԿ-ին այժմ տալիս են զրոյական տոկոսներ: «Հիմա ցանկացած համայնքում` Երեւանի կամ մարզերի, ես առնվազն 4-5 հազար համակիր ու ընտրող ունեմ»,- հավաստիացրեց Մանուկ Գասպարյանը: