Սյունիքի մարզկենտրոն` Կապան մարտի 17-ին հանդիպման եկած ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանին համար չեն տվել հյուրանոցում եւ դահլիճ չեն տրամադրել հանդիպման համար: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը նաեւ հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել. «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի՛ այստեղ»: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը մեր թերթին ասել էր, թե Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մասնակցելու է Սամվել Բաբայանի ընտրարշավին. «Քանի որ նրա մրցակիցը Սերժ Սարգսյանի եղբայրն է, որը ոչ մի արժեք չունի՝ միայն Սերժ Սարգսյանի եղբայրն է: Եվ կարծում եմ, թե ցանկացած ձայն, որ տրվելու է նրա օգտին՝ ցույց է տալու մեր ժողովրդի վատ վիճակը եւ խայտառակություն է մեր երկրի համար»: Ալեքսանդր Սարգսյանը երեկ «Առավոտի» թղթակցին վստահեցրեց, թե տեղյակ չէ այս ամենից, ու անգամ չգիտեր, թե Վազգեն Մանուկյանը Սյունիքում էր: Կարդացեք նաեւ՝