Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրեա դիվանագետը՝ ցեղասպանությունների մասին

Մարտ 19,2007 00:00

\"\"Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի նախկին խորհրդական Վենդել Սոլոմոնի դիտարկումները:

Հայոց ցեղասպանության միջազգայնացումը դարձել է առաջնային խնդիր հայերիս համար: Այսօր այդ ողբերգությամբ հետաքրքրված են նաեւ քաղաքական եւ տնտեսական էլիտայի այլազգի ներկայացուցիչներ:

Նրանց թվում է ազգությամբ հրեա Վենդել Սոլոմոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի՝ քաղաքական եւ միջազգային հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը: Լոնդոնում՝ դիվանագիտություն, իսկ Մոսկվայում՝ տնտեսագիտություն ուսանելուց հետո Վ. Սոլոմոնը տեւական ժամանակ դիվանագիտական աշխատանք է կատարել նաեւ արաբական երկրներում: Այժմ 6 տարի է, ինչ ուսումնասիրում է աշխարհում կատարված ցեղասպանությունների պատմությունը, դրանց պատճառներն ու հետեւանքները, հոդվածներով հանդես գալիս արտերկրի մամուլում:

Վ. Սոլոմոնը նաեւ հետաքրքրվում է հայկական խաչքարերով, նրա սիրած հեղինակն է Վիլյամ Սարոյանը, ումից հաճախ մեջբերումներ է անում հոդվածներում: Իր «Հայկական ցեղասպանության պատճառները» հոդվածում եւ մյուս աշխատություններում Վ. Սոլոմոնը վերլուծել է Եղեռնը՝ տնտեսագետի ու դիվանագետի տեսանկյունից: Ըստ նրա, բոլոր ցեղասպանությունները, ի վերջո, զուտ համաշխարհային ֆինանսական հաշվարկի վրա կազմակերպված մղձավանջներ են: Օրինակ, հայկական, հրեական եւ ասորական ջարդերի արմատները նա տեսնում է 18-րդ դարի վերջի՝ 19-րդ դարի սկզբի անգլիական արտաքին քաղաքականության մեջ: Վ. Սոլոմոնի համոզմամբ, Երիտթուրքերի կազմակերպած Հայոց եղեռնը պայմանավորված է ոչ թե զուտ թուրքական քաղաքականության շահերով, այլ անգլիական գաղութատիրական համակարգի եւ անգլիական բուրժուական կապիտալի՝ նոր տարածքներում ներդրումներ անելու եւ զարգացնելու ակնկալիքներով: Նա փաստում է, որ թուրքական բոլոր սուլթանները միշտ էլ առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվել թուրք-բրիտանական հարաբերություններին, եւ Թուրքիան՝ արեւելյան բռնապետությանը բնորոշ իր վայրագ քաղաքականությամբ, հարմար էր պուրիտանական Անգլիայի կեղտոտ ծրագրերի իրականացման համար: «Որպեսզի քաղաքակիրթ աշխարհի աչքին «չառկայծի» բրիտանական զինվորի բարբարոսությունը, ինչպես Հնդկաստանում կամ Բիրմայում, անգլիական քաղաքական վերնախավը Օտոմոնյան կայսրության հետ մշակեց ու գործողության մեջ դրեց անգլիական դիվանագիտության ներքին խոհանոցի ամենախայտառակ եւ կեղտոտ տեխնոլոգիան, որը հետագայում դասական մոդել ծառայեց ոչ միայն 1915թ. Հայկական եղեռնի նախապատրաստման եւ իրագործման, այլեւ դրան հաջորդած ասորական եւ հրեական ջարդերի համար»,- նշում է հեղինակը: Հայկական եղեռնը դիտարկելիս Վ. Սոլոմոնը զուգահեռ է տանում դրան նախորդող եւ հաջորդող իրադարձությունների միջեւ: Նախորդողը ասորական եւ արաբական կոտորածներն էին Մերձավոր Արեւելքում, հաջորդողը՝ խորհրդային Ռուսաստանում մոլեգնող կարմիր տեռորը (որը սկսվում է ցարական ընտանիքի սպանդով եւ շարունակվում մինչեւ 1953թ.), այնուհետեւ հիտլերյան ռեժիմի ժամանակ շուրջ 6 մլն հրեաների կոտորածը: Հեղինակը պնդում է, որ հրեական ջարդերի կազմակերպիչները հենց հրեաներն են. հրեա վաշխառուներն են կազմակերպել իրենց ազգակիցների սպանդը Գերմանիայում, որպեսզի յուրացնեն 200 տարվա ընթացքում Գերմանիայում կուտակած հրեական հարստությունը: Վ. Սոլոմոնը իր հոդվածներում արտահայտում է այն գաղափարը, որ բարի կամքի տեր մարդիկ պարտավոր են դատապարտել ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն եւ նոր պատերազմներ չսանձազերծվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել