Երեկ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ Արեւիկ Սարիբեկյանն ու Նարեկ Թովմասյանը (լուսանկարում) ՀՀ կառավարության եւ պետական այլ կառույցների ծրագրերը լավագույնս լուսաբանելու համար մրցանակի են արժանացրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանին, որը հաղթող ճանաչվեց «Լրատվամիջոցների դերը կառավարության լուսաբանման գործընթացում» ծրագրի շրջանակներում անցկացված հեռախոսային հարցման արդյունքներով: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Աննան չկարողացավ մասնակցել արարողությանը, եւ լուսանկարում պատկերված պատվոգիրը նա կստանա այսօր: