ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների վերաբերյալ 2006-ի զեկույցում տեղ գտած ձեւակերպումը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը եւ 7 շրջանները, «շատ կոպիտ եւ անընդունելի» է. երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա, այդ ձեւակերպումը բացարձակապես անընդունելի է նախ, քանի որ որեւէ կապ չունի այն խնդիրների հետ, որոնք պիտի արծարծվեին մարդու իրավունքների խնդիրներին նվիրված զեկույցում, եւ երկրորդ՝ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ չէր կարող նման որակում տալ: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, զեկույցին հաջորդած ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը «լղոզված մի հայտարարություն էր, որից բացարձակապես հնարավոր չէ որեւէ հետեւություն անել,
թե ինչ էին ուզում ասել»:
Կարդացեք նաեւ՝