2006-ի մարտի 12-ին Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով օրերս կալանավորվել է Հայկ Իսրայելյանը՝ «Ապեր» մականունով հայտնի հեղինակություն: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ հանցագործին հայտնաբերած ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանը մի գեղեցիկ օր ՀՀ ոստիկանապետին զեկուցել է, թե իր գործակալի կողմից օպերատիվ տեղեկատվություն է ստացվել Շ. Հովասափյանի սպանության որոշ մանրամասների վերաբերյալ, որոնց ուղղությամբ հարկ է օպերատիվ գործողություններ իրականացնել: Մեր աղբյուրների մատուցմամբ, ԿՀԴՊՎ-ն այդ տեղեկությունները ստացել էր հայաստանյան կուսակցություններից մեկի խողովակներով:
Կարդացեք