Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների աչքը վախեցած է

Մարտ 06,2007 00:00

\"\"Հերթական օբյեկտը՝ բակի հաշվին

«Հերմինե Նաղդալյանը, իր սուպերմարքեթով չբավարարվելով, մեր շենքի բակային տարածքի հաշվին ուզում է նոր օբյեկտ կառուցել, արդեն գեոդեզիայի ինստիտուտից մասնագետներ են եկել եւ տարածքում չափագրումներ կատարել, թե կոնկրետ ինչ են սարքելու՝ խանութ, ռեստորան, թե բար՝ չեն ասում: Շաբաթ օրն էլ մի խումբ տղամարդիկ եկան, տարածքն ուսումնասիրեցին, երբ հարցուփորձ արինք, թե ի՞նչ են ուզում բակում կառուցել, պատասխանեցին՝ կկառուցենք՝ կիմանաք»,- «Առավոտին» այսպիսի բողոքով են դիմել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 27 շենքի բնակիչները: Նրանցից մեկի՝ Ջավահիր Այվազյանի ներկայացմամբ՝ «Ես առաջին հարկում եմ բնակվում, ուղիղ պատուհանիս տակ քանի օր է՝ չափումներ են անում: Այստեղ ինչ էլ կառուցեն՝ ինձ խանգարելու է, փակելու է պատուհանից եկող լույսը, բացի այդ, աղմուկ-աղաղակ են անելու: Ես վատառողջ կին եմ, ինչ օբյեկտ էլ կառուցեն՝ հանգիստ չեն տալու»:

Շենքի բնակիչները տեղեկացել են, որ այդ տարածքում շինարարություն իրականացնողը «Հ. Ն.» սուպերմարքեթի տերն է, իսկ սուպերմարքեթը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանին (Հ. Ն. հապավումը հենց այդպես էլ վերծանվում է):

Այս առնչությամբ երեկ Հերմինե Նաղդալյանից չհաջողվեց պարզաբանումներ վերցնել, քանի որ նրա հեռախոսը չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել