Երեկ «Հանրապետություն» կուսակցության անդամների եւ ԵԿՄ-ի ներկայացուցիչների հետ Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրմին այցելած պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին «Ազատության» թղթակիցը հարցրեց, թե հավատո՞ւմ է, արդյոք, ազատ եւ արդար ընտրություններին: «Պրոֆեսիոնալներ շատ կան: Ինձ թվում է, կլինեն,- կեղծիքների հավանականությունը հաստատեց գեներալը:- Հարյո՛ւր տոկոսով»… Եվ հարցին էլ, թե ո՞ւմ օգտին՝ պատասխանեց. «Ամեն մարդ իրա»: Մանվել Գրիգորյանը նաեւ խոստացավ. «Հնարավորությունները կօգտագործենք, որ, ասենք, քիչ ըլնեն կեղծիքները, մեկ էլ՝ որտեղ երկրապահներ կան, կեղծիքներ չըլնեն»: Հարցին, թե ի՞նչ մեթոդներով է ԵԿՄ-ն պայքարելու կեղծիքների դեմ, գեներալը պատասխանեց. «Համենայնդեպս՝ չենք տփի, չենք սպանի, կասենք: Կուլտուրական բառեր կասենք»: