Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՄԵՐԿԱՑՐԵՑ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Մարտ 05,2007 00:00

\"\"

Նախընտրական քարոզչության շրջանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրապարակելու է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մասին տվյալներ, տեղեկություններ ու անուններ՝ ցույց տալու համար, որ դրանք ոչ թե ընդդիմություն են, այլ աշխատում են որպես ընդդիմություն: «Lragir.am»-ի փոխանցմամբ, ՆԺԿ առաջնորդը երեկ նաեւ հայտարարել է, թե որոշ հեռուստաընկերություններ՝ հ2, «Կենտրոն», «Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Վիկտոր Սողոմոնյանի միջոցով» հրահանգ են ստացել երկու ընդդիմադիրի ռեյտինգ բարձրացնել: «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն: Վճարվում են գործարքային: Երբ ամբողջ ընդդիմությունը միանում է՝ դաշտը դառնում է սեւ-սպիտակ: Երբ ընդդիմադիրներից մեկը չի միանում, դու սկսում ես որպես ընդդիմադիր ունենալ շատ մեծ պրոբլեմներ, 1000 հատ խնդիր է ներս գալիս, որովհետեւ դաշտը չես կարողանում սեւ-սպիտակ դարձնել»,- հայտարարել է Արամ Կարապետյանը եւ հիշեցրել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ որոշ ԱՄ-ականների ոչ կառուցողական կեցվածքի մասին՝ ասելով. «Չունենալով ոչ մարդկային, ոչ ֆինանսական ռեսուրս, ոչ պայքարի էներգիա՝ ոչ միայն գնում են ընտրությունների, այլեւ քեզ հետ այն ձեւով են զրուցում, կարծես ունեն մի 20 000 մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել