Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Մարտ 02,2007 00:00

\"\"

Երեկ իր նիստում կառավարությունը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանել է էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ-ֆիլմերի որոշման չափորոշիչները (սա կատակ չէ, այլ մեջբերում է պաշտոնական հաղորդագրությունից): 2 օր ժամկետ է տրվել նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Քանի որ ժամանակը սուղ է, «Առավոտն» առաջարկում է էրոտիկ տեսարանների շարքին դասել պատգամավորության թեկնածուների բանավեճերը եւ որպես սարսափ ֆիլմեր դիտել նույն թեկնածուների անհատական ելույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել