Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մարտ 01,2007 00:00

\"\"

Երեկ, ժամը 14:30-15:00-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով «Հաղթանակի» կամրջից Հրազդան կիրճն է նետվել Երեւան քաղաքի բնակիչ, 1938թ. ծնված Գուրգեն Թամարյանը: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազությունում հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում նույն համայնքի տարածքում եւս մեկ ինքնասպանության փաստ է արձանագրվել: Ըստ մեր աղբյուրների, Իսակովի փողոցի թիվ 4 շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Վրաստանի քաղաքացի, 1978թ. ծնված Սամվել Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել