Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏԸ «ՆԱԽՇԵՑ» ԲՈԼՈՐԻՆ

Փետրվար 28,2007 00:00

\"\"

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ասուլիսում ՀՀԿ-ին բնութագրեց իբրեւ խունտա, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին անվանեց «ֆիկտիվ»՝ ստեղծված ոչ թե գաղափարի, այլ անձի շուրջ. «Այս կառույցի նպատակն է հայոց արքունիքում հավերժացնել ղարաբաղյան վիկինգների հարատեւումը: Բայց կարծում եմ՝ բան դուրս չի գա»: Բաժին հասավ նաեւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին. «Մեր հարգարժան Խոսրով Մելիքիչին ասում եմ՝ ախպե՜ր ջան, էն «Նվագախմբի տղաների» Դմբուզ Արսենի ասած՝ մի ասա, տենամ, քանի՞ մոր ծիծ ես ծծել: Կոմունիստների ծիծը ծծել է էդ մարդը, հետո անցավ՝ ՀՀՇ-ի ծիծը բռնեց: Դրանք էլ չքացան՝ տուտ ժե բռնեց երկրապահների ծիծը: Վերջում էլ բռնեց, եկեղեցու գրպանահատ դառավ՝ ո՞վ կհամարձակվեր Քրիստոսի ջեբը մտնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել