Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ նշված չէ, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունելով ՀՅԴ Բյուրոյի անդամներին՝ նրանց հետ ընտրություններից բացի խոսե՞լ է նաեւ երկքաղաքացիության ընդունված փաթեթի մասին: Երեկ ամբողջապես ընդունվելուց առաջ՝ այս փաթեթում ՀՀԿ-ի ջանքերի շնորհիվ մի լրացում է արվել. «Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք ուսումնասիրում են ՍԴ դիմելու ուղիները. «Տվյալ կետը, կարծում ենք, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ տարբերակում է դնում ՀՀ քաղաքացիների իրավունքների համահավասարության միջեւ:
Եվ ՍԴ դիմելու դեպքում այն, վստահաբար, անվավեր կհայտարարվի այդ ատյանի կողմից»:
Կարդացեք նաեւ՝