Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻՆ

Փետրվար 23,2007 00:00

\"\"

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ Վիեննայում երկու ելույթ է ունեցել: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում իրենց ելույթներում Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Լյուբով Սլիզկան եւ պատվիրակության անդամ Վլադիմիր Կուլակովն անդրադարձել են Էստոնիայի խորհրդարանում քննարկվող՝ անհայտ զինվորի շիրիմի տեղափոխման հարցին: Եվ Արտաշես Գեղամյանն էլ է ելույթ ունեցել այդ հարցի կապակցությամբ. «Մասնավորապես ասացի, թե ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, որ այս հարցն արծարծում է միայն ու միայն ՌԴ պատվիրակությունը: Չէ՞ որ այդ անհայտ զինվորը կարող էր ազգությամբ հայ լինել, քանի որ հարյուր-հազարավոր հայեր չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից: Կարող էր նաեւ լինել իսպանացի հանրապետական կամ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ: Ինչո՞ւ ենք մենք արհեստական կրքեր բորբոքում այս հարցի կապակցությամբ»: Եվ պաշտպանել է ՌԴ պատվիրակների առաջարկը՝ այս հարցը քննարկել լիագումար նիստում:
Իսկ մյուս ելույթի մասին՝
կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել