Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 22,2007 00:00

\"\"

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծերը երեկ նախ չընդունվեցին՝ ստանալով 65 «կողմ» ձայն: Չապահովվեց քվորումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը սա այսպես գնահատեց. «Պատգամավորները չեն ուզում, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մարդ նշանակել ՀՌԱՀ-ում»: ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը հայտարարեց, թե թյուրիմացություն է եղել՝ պատգամավորները չեն կողմնորոշվել, թե որ օրենքն է քվեարկվում: «Կա՞ որեւէ մեկը, որը չի կողմնորոշվել եւ չի քվեարկել»,- հետաքրքրվեց Տիգրան Թորոսյանը: Եվ այդ ժամանակ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե իր կոճակը չի աշխատել, ու խնդրեց հարցը նորից դնել քվեարկության: Վերաքվեարկության ժամանակ կողմ քվեարկեցին 72-ը, դեմ՝ 2-ը, եւ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ի դեպ, կողմ քվեարկեց նաեւ
Վիկտոր Դալլաքյանը: Իսկ թե ինչ օրենքի էին կողմ՝
կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել