Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ» ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՑԵԼ

Փետրվար 21,2007 00:00

\"\"

Երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին տարբեր կուսակցություններ նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության շրջանակներից դուրս՝ «Նոր ժամանակները», «Հանրապետությունը», ավարտվեց երթով դեպի Ռադիոտուն, որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Երթի մասնակիցները պահանջում էին ապահովել խոսքի ազատություն ոչ միայն իշխանամետ ուժերի, այլեւ ընդդիմության եւ մասնավորապես` «Այլընտրանքի» համար եւ մտադիր էին նույն պահանջով նամակ փոխանցել Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարությանը: Սակայն արտոնված երթն առանց միջադեպերի չանցավ: Սայաթ-Նովա փողոցում ոստիկանները փորձեցին ստիպել երթի մասնակիցներին փողոցից դուրս գալ եւ քայլել մայթով: Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ քաշքշուկ եղավ, որը, սակայն, շուտով հարթվեց: «Այլընտրանքի» ակտիվիստներից մեկը պարզաբանեց, որ իրենք քաղաքապետարանի հետ համաձայնության էին եկել՝ եթե երթի մասնակիցների թիվը 1000-ից անց լինի, իրենք ստիպված կլինեն քայլել փողոցի երթեւեկելի մասի մի հատվածով, բայց այդ պայմանավորվածության մասին, պարզվում է, ոստիկանները տեղյակ չեն եղել:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել