Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՍՐՃԱՐԱՆՈՒՄ Է ԼՍԵԼ

Փետրվար 19,2007 00:00

\"\"

Երեկ «Հակակրիմինալ շարժման» նիստին «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը (կենտրոնում) երկրի ղեկավարությանն ու մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ուղղված հերթական հարցաշարով էր ներկայացել: Երեկ էլ Ա. Կարապետյանի հնչեցրած մոտ տասնյակի հասնող հարցերի թվում էին, օրինակ՝ «արդյոք ճի՞շտ է, որ ԱԱԾ-ում ստեղծվել է երկու խմբավորում, որոնցից մեկը ղեկավարում է Գորիկ Հակոբյանը, իսկ մյուսը՝ Հրաչյա Հարությունյանը, որ Գորիկ Հակոբյանը թեքվել է դեպի «Բարգավաճ Հայաստան», իսկ Հրաչյա Հարությունյանը՝ դեպի «Հանրապետական», կամ՝ «արդյո՞ք ոստիկանությունն ամբողջ ուժով չի աշխատելու նախագահական դաբրո ստացած կուսակցությունների օգտին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի», «արդյոք ճի՞շտ է, որ «Վնեշտորգբանկը» որոշակի մեխանիզմներով դարձել է քարոզչության մասնակից», կամ՝ որ «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը որոշակի ուժերի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ապագա ԱԺ-ում որոշ ընդդիմադիր գործիչներ անպայման տեղ գտնեն» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել