Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Վազգեն Լալայանի նախագահությամբ, քննության էր դրել «Ժառանգություն» կուսակցության հայցն ընդդեմ գլխավոր դատախազության: Նիստին ներկա էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «անհայտ անձինք» ներխուժել էին կուսակցության գրասենյակ, համակարգչին միացրել «անհայտ տեսակի մոնիտոր» եւ պատճենահանման սարք: Ըստ փորձագիտական եզրակացության, 22 րոպե նրանք օգտվել են կուսակցության համակարգչում գտնվող բազային տվյալներից: «Ժառանգությունը» պահանջել էր քրեական գործ հարուցել, սակայն դատախազությունը մերժել էր դա անել: Երեկ դատարանը կրկնեց դատախազության «սխրանքը»՝ մերժելով կուսակցության հայցը: