Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՎՍ ՄԻ «ՕՐԵՆՍԴԻՐ»

Փետրվար 08,2007 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի պաշտպանության բանակի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նա զորացրվելու խնդրանքով դիմում է գրել պաշտպանության նախարարին: Մեր աղբյուրի պնդմամբ, Ս. Սարոյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելու է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ իր բնակատեղիում էլ՝ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում, կառաջադրվի գեներալի հայրը: Սակայն ըստ «Ռեգնումի», Ս. Սարոյանն առաջադրվելու է հենց Արմավիրի մարզում, եւ այդ որոշումը ողջունել է պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, որն, ի դեպ, նույնպես մասնակցելու է ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակով: Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, պաշտպանության նախարարությունում չհաստատեցին գեներալ Սարոյանի զորացրվելու մասին լուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել