Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՅՆԱԿ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Փետրվար 07,2007 00:00

\"\"

«Ես չեմ բացառում, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ կստեղծվի նախընտրական դաշինք «Օրինաց երկրի» մասնակցությամբ»,- հունվարի 25-ին «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն երեկ երեկոյան կայացավ ՕԵԿ վարչության ընդլայնված նիստը, որին, ըստ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի՝ մասնակցում էին կուսակցության տարածքային բոլոր կառույցների ղեկավարները, ու քննարկումները տեւեցին շուրջ 3 ժամ. «Եվ որոշում կայացվեց, որ ՕԵԿ-ը պետք է առանց դաշինքի գնա ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել