Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻԴԻՈՏՆ» Ի՛ՆՔԴ ԵՍ

Փետրվար 06,2007 00:00

\"\"

«Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»,- «Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց Սերժ Սարգսյանը: Եվ առանց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը տալու՝ անդրադարձավ նրա պնդմանը, որ եթե իշխանության մեջ գտնվող մարդն ասում է, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն ավելի ազնիվ՝ «ինքը կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք»: Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Իդիոտը ի՛նքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել, եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»: Վազգեն Մանուկյանը չէր լսել այդ ելույթը. «Կլսեմ՝ նոր կպատասխանեմ: Բայց ամեն դեպքում, ուզում եմ հասկանալ. 2003-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը մի պնդում արեց, որի հետ բացարձակ համաձայն չեմ: Բայց նա պատճառաբանեց, թե կեղծիքները համապատասխանում են մեր ժողովրդի մենթալիտետին: Հիմա ուզում եմ հարց տալ՝ անցած 4 տարում այդ ի՞նչ կտրուկ
փոփոխություններ են եղել «մենթալիտետի» մեջ»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել