Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՍԻՐՈՒՄ

Փետրվար 05,2007 00:00

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ազատյանին հարցրի, թե ընդդիմադիր գործիչներից ո՞ւմ է հավանում: Երկխոսությունը ներկայացնում ենք բառացի, որ թյուրիմացությունների տեղիք չտա:

– Ի՞նչ կարծիքի եք ընդդիմության մասին:

– Ընդդիմությա՞ն, ես ընդդիմադիր եմ, էլ ի՞նչ ասեմ:

– Ո՞ր կուսակցության անդամ եք:

– Կուսակցություն չունեմ:

– Ո՞ւմ եք ընդդիմադիր:

– Ընդդիմադիր եմ բոլորին, որ էս երկիրը լավ վիճակի չեն բերում:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը:

– Առայժմ լավ է:

– Ընդդիմությունը կհաղթի՞ ընտրություններում:

– Չէ:

– Արտաշես Գեղամյանի մասին ի՞նչ կարծիքի եք:

– Գեղամյանին շատ եմ սիրում, շատ լավ մարդ է, բայց՝ ի՞նչ:

– Իսկ Դեմիրճյանի՞ն:

– Դեմիրճյանին ավելի շատ:

– Իսկ ամենաշատ ո՞ւմ եք սիրում:

– Քոչարյանին:

– Ո՞ր:

– Դե, իրեն, էլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել