Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 05,2007 00:00

Երեկ դատախազության կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը պատասխանեց քաղաքական հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ հարցերին։

Գեղամյան. «Գլխավոր դատախազությունը դիմել է Արտաշես Գեղամյանին, որ վերջինս ներկայացնի իր հայտարարությունը հիմնավորող նյութեր, տվյալներ, որպեսզի հիմքեր ունենանք քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն սկսելու համար: Սակայն մեզ տրամադրվեց մամուլի ասուլիսի տեսագրությունը, որը բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվել էր, եւ դա լրացուցիչ տեղեկատվություն մեզ չտվեց: Մենք երկրորդ անգամ նրան դիմեցինք, որին հետեւեց բաց նամակը գլխավոր դատախազին, որը, կարծում եմ, ավելի շատ քաղաքական նպատակներ էր հետապնդում: Փետրվարի 1-ին Ա. Գեղամյանը հրավիրվել է դատախազություն եւ բացատրություն է տվել, որի ժամանակ նա չի հայտնել որեւէ տվյալ կամ նյութ, որը մեզ հիմք կտա քրեական գործ հարուցել տվյալ հայտարարության կապակցությամբ: Գեղամյանը բացատրության մեջ նշում է, թե այդ մասին լսել է բազում աղբյուրներից՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, սրճարաններում խոսակցություններից: Նման հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար»:

Շահեն Հովասափյանի սպանություն. «Շահեն Հովասափյանի գործով ունեինք 2 կալանավոր եւ համապատասխան աշխատանքային վարկած, որով կատարվում է նախաքննություն: Այս գործով ձեռք չեն բերվել լիարժեք ապացույցներ, որոնք ինձ հնարավորություն կտան գործն ուղարկել դատարան: Ապացույցների գնահատմանը մոտ օրերս կանդրադառնանք»:

Մատաղիսի գործ. «Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում դատական ատյաններին եւ պարտավոր ենք դա անել օրենքով: Հարգանքով ենք վերաբերվում վճռաբեկ դատարանի որոշումներին՝ որպես մեր դատական բարձրագույն ատյանի, սակայն կոնկրետ այդ գործով ունենք մեր կարծիքը: Գիտեք, որ վճռաբեկ դատարանի որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն, եւ իրականացնելու ենք լրացուցիչ նախաքննություն, որի արդյունքներով որոշում կկայացվի»:

«Դատախազական» թեմայի շարունակությունը`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել