Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹ-ԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ

Փետրվար 05,2007 00:00

\"\"

Ոստիկանները երեկ չարձագանքեցին, երբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կողմնակիցները հանրահավաք անցկացրին Կամերային երաժշտության տան առջեւ: Բայց փորձեցին խոչընդոտել ԱԱԾ-ի շենքի դիմաց նրանց կանգ առնելու փորձը: «Ձեզ երթ ա տված: Ձեզ տված չի ամեն տեղ կանգնել ու միտինգ անել: Ընդեղ արեցիք՝ հասկացանք»,- ասում էին ոստիկանները «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Սամվել Հարությունյանին: Ոստիկանները երթի մասնակիցներին նաեւ արգելում էին քայլել ԱԱԾ-ի շենքի մայթով՝ փորձում էին նրանց հեռու վանել, եւ եղան հրմշտոցներ: Սակայն ցուցարարները չհնազանդվեցին ոստիկանների պահանջին: ԱԱԾ-ի առջեւ էլ կանգ առան ու սկսեցին վանկարկել այդ շենքի մեկուսարանում արդեն 2 ամիս գտնվող Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անունները:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել