Վերաքննիչ դատարանը երեկ բավարարեց Կարեն եւ Սեդրակ Վարդանյանների, Հրայր Խաչատրյանի, Գառնիկ Հովհաննիսյանի բողոքն ընդդեմ ՍԻՄ-ի՝ կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով, եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները: Այդպիսով, Հրանտ Խաչատրյանն այժմ համարվում է ՍԻՄ նախագահ: «Այս դրական շրջադարձն իմ անձնական ծրագրերի եւ տրամադրությունների մեջ չէր մտնում»,- երեկ ասուլիսում ասաց Հրանտ Խաչատրյանը: Իսկ ՍԻՄ նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանը հայտարարեց. «Թող ոչ ոք չակնկալի, որ իշխանությունների կողմից վարձված մի քանի թափթփուկների հայցի բավարարումը կոռուպցիայի մեջ խրված դատական համակարգի կողմից կարող է խանգարել մեր պայքարին»:
Կարդացեք նաեւ՝