Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՅԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ

Հունվար 31,2007 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնարարություններ է տվել ոստիկանության Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային վարչությունների պետերին՝ իրենց վերահսկողության տակ գտնվող վարչական տարածքներում 2007 թ. մայիսի 5-30-ը ուժեղացված ծառայություն իրականացնելու համար: Այս հանձնարարականի համար շարժառիթ են ծառայել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, սույն հանձնարարականի վերահսկողությունը դրված է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի վրա, ով հաջողությամբ կասեցրեց 2004 թ. ապրիլյան դեպքերի ժամանակ «հասարակական կարգի դեմ» խաղաղ ցուցարարների «ոտնձգությունները»: Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել