Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ «ԱՊԱՍԱՌԵՑՎԵՑ»

Հունվար 26,2007 00:00

\"\"

ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը (աջից) երեկ, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի բացման արարողության ժամանակ (լուսանկարում), լրագրողների հետ զրույցում ասաց, որ զորացրվելու է եւ վերականգնելու է ՀՅԴ անդամությունը: Նրա անդամությունը սառեցվել էր 1996թ.-ին, երբ ստանձնել էր բանակի 5-րդ բրիգադի հրամանատարի պաշտոնը: Ըստ ամենայնի, Ա. Աղաբեկյանը ՀՅԴ համամասնական ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Արարողությանը ներկա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին ասաց, որ Ա. Աղաբեկյանը կարող է վերադառնալ զինվորական ծառայության, եթե բանակը դրա կարիքը զգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել