Երեկ Հրանտ Դինքի թաղմանը մասնակցել են հազարավոր մարդիկ (լուսանկարում), որոնց մեծ մասը, ենթադրելի է, թուրքեր էին։ Հայ լրագրողի սպանության առնչությամբ մեծ թվով հոդվածներ են տպագրվում թուրքական մամուլում: «Նոյյան տապանը» մասնավորապես ընդգծել է «Ռադիկալ» օրաթերթում Մուսթաֆա Ալփ Դաղիսթանլի ստորագրությամբ հոդվածը՝ «2007 թ. հունվարի 19-ը. Հայոց ցեղասպանություն» խորագրով, որում հեղինակն իր ցասումն է արտահայտում Դինքի սպանության կապակցությամբ եւ այն համարում «ոճրագործություն»: «Թեեւ երբեք հպարտություն չէի զգացել, սակայն այժմ այրվում եմ «ես այլեւս թուրք չեմ» հայտարարելու ցանկությամբ»,- գրել է Մուսթաֆա Ալփ Դաղիսթանլին: