Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 23,2007 00:00

\"\"

Երիտասարդ երգիչ Արթուր Ղազարյանը վերջերս «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում կազմակերպված երգի մրցույթում գրավել է առաջին տեղը: Արթուրը մասնակցել է ոչ միայն հայաստանյան փառատոների՝ «Կռունկ», «Արեւային անձրեւ», այլեւ 2006-ի օգոստոսին Սոչիում կայացած «Հայաստանի տարվա երգին»:
Արթուրն ունի մեկ տեսահոլովակ, տասնյակից ավելի երգերի երաժշտության հեղինակ է: «Ես երգով սկսեցի զբաղվել միայն Հայոց բանակում ծառայելուց հետո, այսինքն՝ 2002-ից: Կողմնակից եմ դանդաղ, բայց հստակ քայլերով առաջընթացին»,- ասում է Ա. Ղազարյանը եւ ավելացնում, որ նա իր առջեւ շտապելու, հայտնի դառնալու նպատակ չի դրել, ամեն ինչ պետք է ընթանա բնական հունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել