Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հունվար 23,2007 00:00

\"\"Նալբանդյանը պարտվեց Հաասին

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում («Australian Open») արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը չորրորդ շրջանում 6:4, 3:6, 2:6, 3:6 հաշվով պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Թոմի Հաասին ու դուրս մնացել հետագա պայքարից:

Առաջատարը փոխվեց

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի գերմրցաշարի մասնակիցները 8-րդ տուրից հետո երեկ կրկին հանգստանում էին:

Ուժեղների «A» խմբում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում ոչ-ոքի արեց Պյոտր Սվիդլերի հետ, հաջորդ օրը միավորը բաժանեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, այնուհետեւ պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, որը մինչ այդ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ու 5,0 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: 1. Վեսելին Տոպալով՝ 6,0 միավոր, 2. Թեյմուր Ռաջաբով՝ 5,5, 3-6. Սերգեյ Կարյակին, Լեւոն Արոնյան, Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ՝ 5,0-ական, 7-8. Դավիդ Նավարա, Վիշվանաթան Անանդ՝ 4,0-ական, 9. Ռուսլան Պոնոմարյով՝ 3,5, 10-12. Լյուկ վան Վելի, Սերգեյ Տիվյակով, Ալեքսանդր Մոտիլյով՝ 3,0-ական, 13. Մագնուս Կարլսեն՝ 2,5, Ալեքսեյ Շիրով՝ 1,5:

Այսօր՝ իններորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է առաջատարի՝ Վեսելին Տոպալովի հետ:

«B» խմբում Գաբրիել Սարգսյանը որոշ չափով բարելավեց դիրքերը: Նա ոչ-ոքի խաղաց Նայբուրի եւ Բո Սյանչժիի հետ, առավելության հասավ Յակովենկոյի նկատմամբ ու 4,0 միավորով բաժանում է 6-10-րդ հորիզոնականները:

«Բանանցն» անհաջող է մեկնարկել

Մոսկվայում մեկնարկած ֆուտբոլի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» անվանումը կրող ավանդական 15-րդ մրցաշարի «C» խմբում «Փյունիկին» փոխարինած Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» անհաջող է հանդես գալիս: Առաջին տուրում երեւանցիները 2:2 են ավարտել հանդիպումը «Շախտյորի» հետ, որը հանդես է եկել իր երկրորդ կազմով, այնուհետեւ 0:3 խոշոր հաշվով զիջել են «Պախտակորին» ու հաջորդ փուլ անցնելու հեռանկարները հասցրել նվազագույնի:

Երկու խաղից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.

1. Վենտսպիլս (Լատվ.) 2 1 1 0 2-1 4

2. Պախտակոր (Ուզբ.) 2 1 0 1 3-1 3

3. Շախտյոր (Ուկր.) 2 0 2 0 3-3 2

4. Բանանց (ՀՀ) 2 0 1 1 2-5 1

Այսօր խմբային մրցաշարի վերջին տուրում «Բանանցը» խաղալու է «Վենտսպիլսի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել