Թեեւ ՄԱԿ-ի Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արթուր Գալստյանը ինքնաբացարկի համար սահմանված ժամկետի վերջին օրը՝ հունվարի 18-ի երեկոյան, պաշտոնապես հրաժարվեց քաղաքապետի պաշտոնի համար հետագա ընտրապայքարից՝ քաղաքում դեռ փակցված են մնում նրա ընտրապաստառները: Չարենցավանի տարեց բնակիչներից մեկը երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Արթուր Գալստյանի մասին ասաց. «Նա էլ հո այնպիսի հայր չունե՞ր, որ «ականջներից բռնած»՝ որդուն պաշտոնի հասցներ»: Մեր թղթակցի հետ զրուցած չարենցավանցիների մեծ մասը պնդում էր, թե հունվարի 28-ին չեն գնալու ընտրության. «Մեր գնալն ի՞նչ է փոխելու, մեկ է՝ ընտրված է», «Մի հոգով ի՞նչ ընտրություն»:
Կարդացեք նաեւ՝