Վերջերս անգամ լրագրողների հետ հանդիպումներին է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ներկայանում ահա այս սափրագլուխ երիտասարդի ուղեկցությամբ: Երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչի՞ց կամ ումի՞ց է ինքը զգուշանում՝ պրն Բաբուխանյանը հիշեցրեց իր նկատմամբ 4 տարի առաջ իրականացված մահափորձը, «Իրավունք» թերթի աշխատակիցների հանդեպ վերջին ամիսների հարձակումները եւ այլն: «Ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլն այսօր տոտալ տեռորի պայմաններում են աշխատում,- ասաց նա:- Այս ամենը հաշվի առնելով՝ չպիտի հույս դնենք, որ Աստված մեզ ամեն անգամ կփրկի: Ու պետք է ինքներս մտածենք մեր անվտանգության կազմակերպման մասին:
Մեր կուսակցությունը ստեղծել է իր համապատասխան ծառայությունը»:
Կարդացեք նաեւ՝