ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ֊ում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին ընկերական հանդիպումը Պանամայի ընտրանու հետ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտելուց հետո, այսօր հանդիպելու է «Ֆրեզնո Ֆուեգո» ակումբի հետ: Մեր թիմի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդն այս մրցուղերթին հրավիրել է հիմնականում հանրապետության ներքին առաջնությանը մասնակցող ակումբների ֆուտբոլիստներին եւ ըստ էության ցանկացել է փորձել տեղի ֆուտբոլիստների ունակությունները: Նրանք են.
Դարպասապահներ. Գեւորգ Կասպարով եւ էդգար Գասպարյան (երկուսն էլ «Փյունիկ»):
Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Հայկ Չիլինգարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Ստալ», Ուկրաինա):
Կիսապաշտպաններ. Աղվան Մկրտչյան, Արմեն Տիգրանյան, Լեւոն Պաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Հենրիկ Մխիթարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Արթուր Մինասյան («Արարատ»), Կարեն Ալեքսանյան («Զիմբրու», Մոլդովա):
Հարձակվողներ. Արամ Հակոբյան («Բանանց»), Արմեն Շահգելդյան («Միկա»), Տիգրան Ղարաբաղցյան («Փյունիկ»), Արա Հակոբյան («Ստալ», Ուկրաինա), Արման Քարամյան («Չախլաուլ», Ռումինիա), Գալուստ Պետրոսյան («Զիմբրու», Մոլդովա):
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ հունվարի 15-ին հանրապետության ֆուտզալի ազգային հավաքականը մեկնել է Ֆինլանդիա, որտեղ «A» խմբում կայանալու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Մեր մրցակիցներն են դաշտի տերերը՝ Ալբանիան եւ Թուրքիան: Հանդիպումները կայանալու են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Վանտաա մերձավանում: Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղերը նշանակված են հետեւյալ օրերին. հունվարի 18-ին՝ Հայաստան-Ֆինլանդիա, հունվարի 19֊ին՝
Հայաստան-Ալբանիա, հունվարի 21-ին՝ Հայաստան֊Թուրքիա:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Արթուր Կարապետյանը, Ռոման Սիմոնյանը, Զոհրաբ Նիյազյանը, Ռուբեն Երզնկյանը, Տիգրան Պետրոսյանցը, Սարո Մարդանյանը, Արտակ Հարությունյանը, Արմեն Գյուլամբարյանը, Արմեն Սանամյանը, Արման Սահակյանը, Գրիգոր Կապուկրանյանը, Արտակ Պողոսյանը, Էռնեստ Ակոպովը եւ Վլադիմիր Մխիթարյանը: