«Սյունյաց աշխարհ» հ/կ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին, որը նախորդ շաբաթ ասել էր, թե ամերիկյան դեսպանությունում գործում է մեծ թիմ, որը զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ: «ԱՄՆ-ն՝ ինքնահռչակ գերտերության անհասկանալի իրավունքներով, փորձում է միջամտել մի երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի անկախ հանրապետության ներքին գործերին»,- ըստ «Մեդիամաքսի», ասված է «Սյունյաց աշխարհ» կազմակերպության հայտարարության մեջ: Լուսանկարում կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանն է: Վանդակում արծիվն է: