Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման ամենահավանական օր նշել է մայիսի 12-ը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն մինչեւ ընտրությունները չի անցկացնի համագումար, կուսակցության խորհրդի նիստում կհաստատվի համամասնական ցուցակը, որը կհրապարակվի փետրվարի 26-ին: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում գործարարների թիվը նվազագույնի է հասցվելու: Իսկ կանանց թիվը, ըստ նրա՝ ՀՀԿ ցուցակում զգալիորեն աճելու է. «Եթե 2-ն են՝ կդառնան 4-ը»: