Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ԱԽԱԼՑԽԱՅՈ՞ՒՄ

Հունվար 12,2007 00:00

\"\"

2006 թվականի վերջին Ախալցխայում չինական 3 խանութների բացումը մտահոգությունների տեղիք է տվել տեղացիների մոտ: Ըստ «Ա-ինֆո»-ի, առաջին մտահոգությունը, թերեւս, առաջ է եկել տեղի առեւտրականների մոտ, որովհետեւ չինական էժան ապրանքների հայտնվելը շուկայում բացասաբար է անդրադառնալու իրենց բիզնեսի վրա: Ախալցխացիների մոտ ապագայի մտահոգություն կարող է լինել նաեւ չինացիների՝ տեղում հաստատվելու ցանկությունն ու հաստատակամությունը: Չինացի առեւտրականները նշել են, որ այս երկրամասը իրենց դուր է եկել եւ իրենք մտադիր են ոչ միայն զարգացնելու իրենց բիզնեսը, այլեւ հաստատվելու այստեղ: Հաշվի առնելով չինացիների աճի տեմպերը, ինչպես նաեւ նրանց բիզնեսի զարգացման հնարավորությունները, տեղացի որոշ մասնագետներ մի քանի տարի հետո գոնե Ախալցխա քաղաքում ժողովրդագրական չնախատեսված փոփոխություն են ակնկալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել