«Իսպադ Ինդուստրիս»-ի ընդլայնման նախագիծ
Հիմնական կետերը.
Պողպատի արտադրության աճ՝ տարեկան 3 մլն տ-ից 5 մլն տ 1-ին փուլում եւ մինչեւ 10 մլն տ տարեկան՝ հետագայում:
1-ին փուլի ներդրումը կազմում է 454 մլն ԱՄՆ դոլար:
Նախագծի 1-ին փուլը նախատեսվում է ավարտել աշխատանքների սկսված օրվանից 18 ամսվա ընթացքում:
Աշխատանքներում նախատեսված է ընդգրկել մոտ 10 000 աշխատող:
Այսօր «Իսպատ Ինդուստիս Լիմիթիդ»-ը ստորագրեց Մահարաշտրայի կառավարության հետ Դոլվիում (Ռեգադ) պողպատի արտադրության զարգացման վերաբերյալ համաձայնագիր:
«Իսպատ»-ի ընդլայնման նախագիծը նախատեսում է պողպատի արտադրության աճ 3մլն տ-ից 5մլն տ տարեկան, ներդրված միջոցների աճ մինչեւ 454 մլն ԱՄՆ դոլար եւ նոր աշխատատեղերի ստեղծում՝ ավելի քան 10 000 աշխատողների համար:
Նախատեսվում է պողպատի արտադրության աճը հետագա փուլերում հասցնել մինչեւ 10 մլն տ տարեկան: 1-ին փուլը ավարտել տարվող աշխատանքների սկզբնական օրվանից սկսած 18 ամիս հետո:
Ընդլայնման նախագծի համաձայն կկառուցվեն 2-րդ դոմնային վառարանը (հրահալոց), կոքսի վառարան եւ նոր ձուլարան: Տարեկան 3 մլն տ պողպատ արտադրող «Իսպատ»-ը ինտեգրվել է Դոլվիում գործող մետաղագործական գործարանի հետ, որի համար ներդրվել է մոտ 2270 մլն ԱՄՆ դոլար եւ ապահովել է ավելի քան 6 000 աշխատատեղ:
Համաձայնագիրը ստորագրվել է Մահարաշտրայի կառավարությանը առընթեր արտադրության բաժնի քարտուղար պրն Վ. Կ. Ջայրաֆի եւ «Իսպատ Ինդուստրի Լիմիթիդ»-ի գործող տնօրեն պրն Վինոդ Միտտալի միջեւ, Մահարաշտրայի կառավարության ղեկավար պրն Վիլասրաո Դեշմուխի, նախարարների ղեկավար պրն Աշոկ Չավանի, Արդյունաբերության նախարար պրն Դ. Կ. Շանկարանի, կառավարության գլխավոր քարտուղար պրն Վ. Ռ. Շարմայի, գործարարների միության նախագահ պրն Վ. Ռ. Շարմի եւ «Իսպատ Ինդուստրիս Լիմիթիդ»-ի Ընդհանուր բաժնի տնօրեն պրն Անիլ Շարմի մասնակցությամբ:
Մահարաշտրայի կառավարությունը շահագրգռված է ներգրավել ավելի շատ ներդրումներ կատարողներին իր տնտեսության զարգացմանը նպաստելու համար: Դրանից ելնելով՝ կառավարությունը համաձայնեց անհրաժեշտության դեպքում աջակցել այդ նախագծին:
Այդ նահանգի կառավարությունը կնպաստի «Իսպատ»-ի պահանջներին՝ կապված տվյալ նախագծի հետ եւ Մահարաշտրայի ինդուստրիալ արդյունաբերական միությունը պատրաստ է գործել, որպես այս նախագիծը իրականացնող միակ թափանցիկ գործակալություն տարբեր կառուցվածքի համար:
«Իսպատ Ինդուստրիս Լիմիթիդ»-ի գործող տնօրեն պրն Վինոդ Միտտալը ասաց. «Մենք երախտապարտ ենք կառավարությանը տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ ընդլայնման նախագիծը արագ իրականացնելու նպատակով»:
Այս թեմայի շուրջ Մահարաշտրայի կառավարության ղեկավար պրն Վիլասրաո Դեշմուխը նշեց. «Մենք հայտնում ենք մեր գոհունակությունը «Իսպատ»-ին՝ պողպատի արտադրության մեջ իր կողմից կատարած ներդրումների համար, ինչպես նաեւ Ռեգադում նոր գործարանի կառուցման համար: Մասնավոր սեկցիայում «Իսպատ»-ը հանդիսանում է առաջին ընկերությունը, որը կատարել է ավելի քան 2270 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում մետաղարտադրության ոլորտում Մահարաշտրայում: Ես ուրախությամբ եմ հայտնում, որ «Իսպատ»-ը նախատեսում է կատարել նոր ներդրումներ Ռեգադում պողպատի արտադրությունը ավելացնելու համար: Դա անկասկած կնպաստի նահանգի տնտեսության զարգացմանը եւ կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր: «Իսպատ»-ի ներդրումների նախագիծը համընկնում է Մահարաշտրայի կառավարության տեսակետի հետ նահանգի հետագա զարգացման նպատակով, առանձնապես գյուղական շրջանների զարգացման համար»:
«Մենք երաշխավորում ենք «Իսպատ»-ին մեր աջակցությունը նախագիծը հաջող իրականացնելու համար»,- ավելացրեց կառավարության ղեկավարը:
Արդյունաբերության նախարար պրն Աշոկ Չավանը նշեց. «Իսպատ»-ը հանդիսանում է պողպատի արտադրության գծով առաջատար ընկերություններից մեկը, որը շահագրգռված է արտադրության մեջ ներդրումներ կատարել եւ այս նոր նախագիծը ունի մեծ եւ կարեւոր նշանակություն պողպատի արտադրության տարբեր կառուցվածքների համար: Այսպիսի ներդրումների նախագիծը հանդիսանում է վառ ապացույց այն բանի, որ Մահարաշտրայի կառավարությունը վայելում է մեծ վստահություն եւ ցուցաբերում է աջակցություն արտադրության տարբեր կառուցվածքներին»: