Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐ ԸՍՏ ԷՎԱՆՍԻ

Հունվար 10,2007 00:00

 

\"\"

Ջոն Էվանսը, որն անցած տարի ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ԱՄՆ֊ի դեսպանի պաշտոնում, հայտարարել է, որ իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «լեզվի սայթաքում չէր»: «Գալիս է ժամանակը, երբ պետք է իրերն իրենց անունով կոչել»,֊ ասել է Էվանսը «Լոս Անջելես Թայմս» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախկին դեսպանի խոսքերով, արդեն 2005 թվականի հուլիսին «միանգամայն պարզ էր», որ իրեն դուրս են մղելու: Էվանսը Հայաստանից մեկնել է սեպտեմբերին, իսկ անցած ամիս, ինչպես վկայում է «Լոս Անջելես Թայմս»-ը, պաշտոնապես հեռացել է ԱՄՆ պետդեպարտամենտից: «Ես այսօր դա կկոչեմ Հայոց ցեղասպանություն»,- 2005 թ. փետրվարին ասել էր Էվանսը: Այսպիսով Ջոն Էվանսը, որի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում նշանակալից քայլեր են արվել՝ ավտորիտար համակարգ ստեղծելու ուղղությամբ (փակվել է «Ա1+»-ը, կեղծվել են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները), ցեղասպանության հարցում իր «հերոսական կեցվածքի» համար կարող է դասվել «հայ ժողովրդի մեծ բարեկամների» շարքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել