Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԸ «ՍԱԴՐԻՉ Է ԵՎ ԽԱՌՆԱԿԻՉ»

Հունվար 09,2007 00:00

«Ողբամ այն ժողովրդի բախտն ու ճակատագիրը, որի իշխանությունները մանուկ են:

Զի՝ ի՜նչ աստիճանի ողբերգական վիճակում են պարոններ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս պարագլուխները, որ նրանց պատիվը պետք է պաշտպանի քաղաքական կոռուպցիոներ, Հայաստանի 3-րդ հանրապետության վաստակաշատ սադրիչ, 2006 թվականի թիվ 1 խառնակիչ Հմայակ Հովհաննիսյանը»,- այսպես արձագանքեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, երբ նրան խնդրեցինք անդրադառնալ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Հայաստանի քաղաքագետների միությունը, որը ղեկավարում է Հմայակ Հովհաննիսյանը. նախ «Շան տարվա քաղաքական գործիչ» հատուկ մրցանակ էր սահմանել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի համար: Իսկ հետո էլ դեկտեմբերի 28-ի ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը մի շարք վիրավորանքներ էր ուղղել «Ազգային միաբանության» առաջնորդին՝ մասնավորապես հայտարարելով. «Ի՞նչ է արել Արտաշես Գեղամյանը երկրի համար՝ բացի հայհոյելուց։ Չնայած իր 60-ամյա հասակին, այս մարդը չի խորշում սեռական բնույթի հայհոյանքներից… Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նրա բոլոր հայհոյանքներն ընդամենը պետք է քողարկեն նրա ատելությունը եւ դժգոհությունը ողջ աշխարհից ու բոլորից, կյանքից, պետությունից»:

Նշենք նաեւ, որ Հմայակ Հովհաննիսյանն իր հերթին էր հայտարարել, թե Արտաշես Գեղամյանը «զբաղված է քաղաքական ռեկետով ու շանտաժով»։ Մինչդեռ ավելի վաղ էր «Ազգային միաբանությունն» առաջարկել հակաքրեական շարժման նիստում քննարկել Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել